Uncategorized

ԱՄՆ-ն մսամթերքի ճգնաժամի եզրին է հայտնվել


Փորձագետները նախազգուշացնում են, որ Միացյալ Նահանգները մսամթերքի ճգնաժամի եզրին են: Տավարի, հավի եւ խոզի միսը շուտով կարող է նույնքան դեֆիցիտային դառնալ, որքան զուգարանի թուղթը, քանի որ ԱՄՆ-ում մսամթերքի վերամշակման շատ գործարաններ ժամանակավորապես փակվել են կորոնավիրուսի համավարակի պատճառով, հայտնում է «Լենտա»-ն` վկայակոչելով NBC-ն:


Չիկագոյում գործող Archer Financial Services ընկերությա վերլուծաբան Դենիս Սմիթն առանց մսի մայիսի 1 է կանխատեսում երկրում` խանութներում որպես համապատասխան մթերքի դեֆիցիտի սկիզբ նշելով հենց մայիսի 1-ը: Նախորդ տարվա համեմատ մարտին սառեցված խոզի մսի պաշարները նվազել են 4 տոկոսով, անցած շաբաթ հայտնել էր  USDA-ն: Մսամթերքի խոշոր արտադրող Tyson Foods-ն հայտարարություն էր արել ամերիկյան թերթերի էջերին` նշելով, որ «մթերքի մատակարարումները խախտվում են»:


Այս պահին Միացյալ Նահանգներում աշխատանքը դադարեցրել է խոզի եւ տավարի մսի 13 գործարան: Դա պայմանավորված է ձեռնարկությունների աշխատակիցների շրջանում կորոնավիրուսով վարակման դեպքերով: Նույն պատճառով աշխարհի խոշորագույն խոզի մսի արտադրող Smithfield Foods Inc. ընկերությունը փակել է Հարավային Դակոտայում գտնվող իր հիմնական գործարանը: Ֆերմերները ստիպված են էվթանազիայի ենթարկել կենդանիներին, որոնց ավելի վաղ սպանդի էին նախապատրաստում: Մսամթերքի ճգնաժամի ֆոնին տավարի մսի մեծածախ գինը ռեկորդային մակարդակի է հասել, իսկ խոզապուխտի գինն աճել է 137 տոկոսով:


 





Source link