Uncategorized

Հունիսի 3-ը Հեծանիվի համաշխարհային օրն է


2018 թվականի հունիսի 3-ին առաջին անգամ նշվել է Հեծանիվի համաշխարհային օրը (World Bicycle Day), որը  հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2018 թվականի ապրիլին (բանաձեւ 72/272): Փաստաթղթի համահեղինակները 56 երկրներ են: Քանի որ հեծանիվը էկոլոգիապես ամենամաքուր տրանսպորտի միջոցն է, դրա կիրառումը նպաստում է շրջակա միջավայրի հանդեպ հոգատար վերաբերմունքին, առողջության պահպանմանը եւ սպորտի զարգացմանը: Եվ այս ամենը համահունչ է ՄԱԿ-ի կողմից 2015 թվականին ընդունված կայուն զարգացման նպատակներին:


Ընդ որում՝ ՄԱԿ-ը կոչ է անում անդամ պետություններին հեծանիվին ուշադրություն դարձնել ոչ միայն որպես ֆիզիկական եւ հոգեկան առողջության եւ բարեկեցության բարելավման միջոցի, այլեւ հասարակության մեջ հեծանիվ վարելու մշակույթ ձեւավորելու համար: Այսինքն՝ մեծացնել ճանապարհային երթեւեկության անվտանգությունը, հեծանվային թեման ներառել զարգացման ոլորտում միջազգային, տարածաշրջանային, ազգային եւ ենթազգային ծրագրերում:  





Source link