Uncategorized

ԱՄՆ-ում ձեռնոց են մշակել, որը թարգմանում է ամերիկյան ժեստերի լեզուն


Կալիֆոռնիական համալսարանից գիտնականների խումբը ձեռնոց է մշակել, որը թարգմանում է ամերիկյան ժեստերի լեզուն:


UCLA թիմը, որն իր հետազոտությունը հրապարակել է Nature Electronics ամսագրում, հայտնել է, որ ձեռնոցը պարունակում է թվային հաղորդիչներ, որոնք նույնականացնում են ամեն բառը, արտահայտությունը կամ տառ եւ թարգմանում այն:


Սարքը ներառում է նաեւ հավելյալ հաղորդիչներ, որոնք ամրացված են օգտատիրոջ դեմքին դեմքի արտահայտությունը գրանցելու համար:


Հետազոտության հեղինակներից մեկը՝ Ջուն Չենը, ասել է, որ այդպիսով հույս ունեն օգնել մարդկանց՝ հասկանալ ժեստերի լեզուն եւ ինքնուրույն սովորել այն:  


 





Source link