Իրադարձային

Հայկ Մհրյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայկ Մհրյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի. Հայկ Մհրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ»,- նշված է նախագահի հրամանագրում:

Հիշեցնենք,մ որ Հայկ Մհրյանը 2019 թվականի դեկտեմբերի 25-ը հանդիսացել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը: Աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն:

Դիտումներ 203