ԳլխավորՔաղաքականություն

Այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու. ՍԴ նախագահ

Երկու-երեք անգամ հրավիրվել եմ հարցաքննության, այսօր իմ տանն են քննչական գործողություններ կատարել։ Իմ խնդրանք, միջնորդությունը, հորդորը եղել է մեկը, որ այդ ամբողջը տեսաձայնագրվի, որովհետև վստահեցնում եմ՝ այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու, լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։

«Իրոք, ցավ եմ ապրում դրա համար։ Դրանք նոր քրեական գործերի հիմք են դառնալու, և այդ ժամանակ ապացուցողական բազան , թե ով ինչ ասեց, ինչու ասեց՝ չի լինելու։ Իմ միջնորդությունը միշտ կրկնելու եմ, որ այդ ամբողջ հարցաքննությունը տեսաձայնագրվի։ Իմ համար անհասկանալի է քննչական մարմնի ձեռնպահ մնալը և մեր միջնորդությունը մերժելը», – ասաց ՍԴ նախագահը։

Դիտումներ 6