Քաղաքականություն

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հրատապ նիստ է հրավիրել, քննելու են Հարթենյանի հարցը

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետարանում այսօր հրատապ նիստ է հրավիրել: Նույն խմբակցության անդամ անդամ Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ գրել էր․

«Հարգելի՛ քաղաքացիներ, Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը խստորեն դատապարտում է ատելության խոսքի ցանկացած դրսեւորում: Հայցում ենք ձեր ներողամտությունը կատարվածի առթիվ: Վաղը Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը կգումարի հրատապ նիստ, որից հետո հանդես կգա հայտարարությամբ։ Ընտանիքի անդամների թիրախավորումը, ատելության խոսքն ու նման կեղտոտ գործիքակազմը չի կարող մեզանում տեղ ունենալ»,- գրել է նա:

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր նկարը եւ գրել. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»:

Սա քննադատության առարկա էր դարձել:

Դիտումներ 9