Քաղաքականություն

Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը հունվարի վերջին Ժնեւում կհանդիպեն. Աննա Նաղդալյան

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործ նախարարները հունվարի վերջին կհանդիպեն Ժնեւում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ արտգործ նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Հունվարի 29-ին եւ 30-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնեւում հանդիպումներ կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ վերջիններիս միջնորդությամբ եւ մասնակցությամբ՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։ Անդրադարձ է կատարվելու ԼՂ խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի»,- գրել է նա:

Դիտումներ 12