ԳլխավորՔաղաքականություն

ՍԴ նախագահի պաշտոնին կեղծիքով տիրացած անձը թանկարժեք ընծա էր մատուցել վարչապետին. Ն. Փաշինյանի նոր գրառումը

«Շոկի մեջ եմ գրիչի գինն իմանալով: Փաստորեն ՍԴ նախագահի պաշտոնին կեղծիքի միջոցով տիրացած անձը թանկարժեք ընծա է մատուցել երկրի նորանշանակ վարչապետին, այդ պրոցեսը համեմելով «իջեւանցու փեսա» լինելու նուրբ ակնարկներով»։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով ՍԴ նախագահ Հրայր Թվմասյանի «գրիչի» թեման:

«Կլանային կառավարման ավանդույթներ ունեցող երկրում սա կարեւոր նրբություն է։ Ի՞նչ է սա, եթե ոչ սեփական ծառայությունների մատուցման առաջարկ, պաշտոնը պահպանելու դիմաց։

Իսկ հիբրիդային հեղաշրջման մասնակիցները արդեն հրապարակային դրսեւորվում են։ Բայց ինչպես ասել եմ, բոլոր դավադրությունների ողնաշարը ջարդված է։

Դուխով, ժողովուրդ ջան։ Զբաղվում ենք տնտեսական հեղափոխությանը նոր տեմպ հաղորդելով։ Մնացած հարցերը հընթացս եւ ձեռքի հետ կլուծենք»,-եզրափակել է վարչապետը։

Նշենք, որ համացանցում շրջանառվող տեղեկությունների համաձայն, գրիչը բրենդային է, 530-550 եվրո արժողությամբ:

Հիշեցնենք, ավելի վաղ ՀՀ վարչապետը գրառում էր կատարել՝ հրապարակելով Հրայր Թովմասյանին պատկանած գրիչը, որը վերջինս նվիրել էր վարչապետին՝ Ն. Փաշինյանի խոսքերով, «որպես յուրատեսակ քծնանքի խորհրդանիշ»:

Դիտումներ 8