ԳլխավորՔաղաքականություն

«Իմ քայլ»-ը միաձայն դատապարտել է Հարթենյանի արարքը՝ հորդորել նրան հրաժարվել մանդատից

Ավարտվել է Երեւանի «Իմ քայլ»-ը խմբակցության հրատապ նիստը: Լրագրողների հետ զրույցում «Իմ քայլ»-ը խմբակցության անդամ Սուրեն Էյրամջյանն ասաց, որ ինչպես խմբակցության անդամները նախապես հայտարարությամբ էին դատապարտել Հենրիկ Հարթենյանի արարքը, նույնպես եւ այսօր միաձայն դատապարտել են և հորդորել նրան՝ հրաժարվել ավագանու անդամի մանդատից: Էյրամջյանի խոսքով՝ Հարթենյանը ընդունել է խմբակցության առաջարկը, շուտով նա հայտարարություն կտարածի:

Էյրամջյանը չցանկացավ մեկնաբանել պատճառները. «Կարևորը ոչ թե պատճառներն են, այլ՝ եղելությունը, որը մեզ համար ընդունելի չէ»,- նշեց նա՝ հավելելով, որ Հենրիկ Հարթենյանը հեռացել է քաղաքապետարանի այլ մուտքով:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետարանում այսօր հրատապ նիստ էր հրավիրել՝ քննելու Հենրիկ Հարթենյանի արարքը: Նա ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր նկարը եւ գրել. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»: Էյրամջյանն այսօր հաղորդեց նաև, որ ներկայացված էջը Հրայր Թովմասյանի դստեր էջը չէր:

Խմբակցության անդամ անդամ Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ գրել էր․«Հարգելի՛ քաղաքացիներ, Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը խստորեն դատապարտում է ատելության խոսքի ցանկացած դրսեւորում: Հայցում ենք ձեր ներողամտությունը կատարվածի առթիվ: Վաղը Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը կգումարի հրատապ նիստ, որից հետո հանդես կգա հայտարարությամբ։ Ընտանիքի անդամների թիրախավորումը, ատելության խոսքն ու նման կեղտոտ գործիքակազմը չի կարող մեզանում տեղ ունենալ»,- գրել է նա:

Ավելի ուշ Հենրիկ Հարթենյանը հայտարարել է մանդատը վայր դնելու մասին։

Դիտումներ 26