Քաղաքականություն

ՍՈՒ-30-նների մյուս խմբաքանակը շուտով կգա Հայաստան․ Տոնոյան

«ՍՈՒ 30» գերժամանակակից ինքնաթիռների մյուս խմբաքանակը շուտով կգա Հայաստան։ «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Նախարարն ու Հայաստանի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ հունվարի 28-ի՝ ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձի կապակցությամբ, այցելել են «Եռաբլուր» պանթեոն: «Եռաբլուրում» են նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Գարեգին Բ կաթողիկոսը, ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը:

Լրագրողների հետ զրույցում ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը նշեց, որ մեր սպառազինությունը եւ անհրաժեշտ կարողությունները, ԶՈՒ-երում խնդիրները կատարելու համար, ավելացված են․

«Ես ռազմական գաղտնիք չեմ բացահայտի, բայց մեր կարողությունները մեծացել են տասնյակ տոկոսներով»,-ասել է Տոնոյանը:

Դիտումներ 5