ԳլխավորՔաղաքականություն

Սեյրան Օհանյանն արդեն երկու ժամից ավելի է՝ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին է մասնակցում

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն արդեն երկու ժամից ավելի է՝ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին է մասնակցում։

Նիստն սկսելուց առաջ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին ասաց, որ նիստը երկար է տեւելու։

Մեր տեղեկություններով՝ Սեյրան Օհանյանի համար հանձնաժողովականները նախատեսել են ամենաքիչը 30 հարց։

Հիշեցնենք, որ մինչ նիստի սկսվելը, Օհանյանը նախ գնաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի աշխատասենյակ։

Դեռեւս հայտնի չէ՝ ինչ են քննարկել նրանք։ Օհանյանը լրագրողներին ասաց, որ նիստի ավարտից հետո կպատասխանի հուզող հարցերին։

Դիտումներ 12