Սպորտ

Ըստ BBC-ի՝ ՄՅՈՒ-ի կազմում Մխիթարյանի՝ «կարիճ» հարվածով խփած գոլը տասնամյակի հիշարժան պահերից է (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Անգլիայի Պրեմիեր լիգայի՝ վերջին տասնամյակի ամենահիշարժան պահերից մեկի հեղինակն է: Նման կարծիքի է BBC-ն: Այն առանձնացրել է 2010 թվականից մինչեւ այսօր մրցաշարում տեղի ունեցած ամենահետաքրքիր իրադարձությունները, եւ 2016-17 մրցաշրջանի 18-րդ տուրում «Սանդերլենդին» խփած գոլն իր տեղն ունի դրանց թվում:

Այդ խաղում «մանկունյանցիները» հաղթել էին 3:1 հաշվով: Հանդիպումից հետո էլ ՄՅՈՒ-ի այն ժամանակվա մարզիչ Ժոզե Մոուրինյոն Մխիթարյանի գոլը ֆուտբոլի գեղեցկություն էր անվանել: Այդ գոլը ճանաչվեց թիմի այդ մրցաշրջանի լավագույն գոլ:

Մխիթարյանը «կարմիր սատանաների» կազմում խաղացել է 2016-18 թթ.: